Լուսնի աղոտ արտացոլում, աչքերիդ մեջ, աչքերիդ մեջ,
Դեմքիդ ժպիտը հուսահատ, հուսահատ վերջ, հուսահատ վերջ:
Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում,
Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում,
Ու իմ սերը պոկված ճյուղի, պոկված ճյուղի ճյուղի նման
Օրորվում է աշնան քամուց, աշնան քամուց, աշնան քամուց:
Օ քամի քամի պոկիր իմ սերն առանց ցավի,
Հետո համբուրիր պլոկված կեղևը ծառի,
Թող վերքը ցավ չպատճառի, ծառին թող ցավ չպատճառի:
Ախ գոնե լաց եղիր, մե թեկուզ ձայն ասիր,
Բայց այդպես մի նայիր, բայց այդպես մի նայիր,
Ախ գոնե լաց եղիր, մե թեկուզ ձայն ասիր,
Բայց այդպես մի նայիր, բայց այդպես մի նայիր,
Աստղերը չռել են աչքերը ու նայում են ապշած մեզ վրա,
Մի սպանեք, մի սպանեք ձեր սերը,
Դուք երկրորդը էլ չեք ունենա:

Օ քամի քամի պոկիր իմ սերն առանց ցավի: