Ասում են` ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին,
ՈՒ չեկավ նա տես:
Խեղճը դողալով`
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
ՈՒռենի դարձավ:
Ջըրերի վրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա,
ՈՒ լալիս կամաց:
ՈՒ ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՜նց է մոռանում...
Խոսք` Հովհ. Թումանյանի,
երաժշտ.`Ա. Տիգրանյանի