Դու փախչում ես ստվերներից
Ու քո սերն ես դու փնտրում,
Մի խավար երկինք,
Որ ապրում է քո հոգում:
Դու սպասի՛ր, և ես կգամ,
Ձեռքդ կբռնեմ և կմնամ:
Դու սպասի՛ր, և ես կգամ,
Խավարի մեջ քեզ մի լույս կտամ:
Կլինի այն լույսը,
Որ կորել էր քո երազներում,
Կլինեն խոսքերը,
Որ պահում եմ ես իմ մտքերում,
Կլինի արևը
Այն կյանքում, որ դու հորինեցիր,
Կգնա գիշերը,
Ես այստեղ եմ, դու մի՛ վախեցիր:
Երբ գալիս են արցունքներ
Քարացած այս երկնքից,
Խենթացած մտքեր,
Որ ծնվում են մեղքերից:
Դու սպասի՛ր, և ես կգամ,
Ձեռքդ կբռնեմ և կմնամ:
Դու սպասի՛ր, և ես կգամ,
Խավարի մեջ քեզ մի լույս կտամ:
Հայկո

