Регистрация   Обратная связь   RSS
 

«    Март 2025    »
ПнВтСрЧтПтСбВс
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Hovhannes Shiraz Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Silva Kaputikyan Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Нерсес Шнорали Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ԸՆԿԵՐ

Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդուն,

Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն,

Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր՝

Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն:

 

Կյանքդ նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ,

Այնպեսն է հոգեկան լուսատու լապտերը մարդուն,

Ընկեր եմ ասում՝ հաստատակամ, ճշմարիտ ընկեր,

Որ բարձրացընե աստիճանը միշտ վերը մարդուն:

 

Թշնամիները իր վերա գալած ժամանակը,

Կտրիճ հարազատ ընկերն է՝ սուսերը մարդուն,

Ով որ ունենա մտերիմ ընկեր, Ջիվան աշուղ,

Չի՜ սպիտակիլ ամենևին մեկ հերը մարդուն:

 

 

Աշուղ Ջիվանի


Теги: тексты армянских песен


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.