Կավի նման, ափերի մեջ, ինձ ճմռում է բեմը այս հսկա:
Ձայնը կախվեց առաստաղից, արձագանքի համար, այլևս, սիրտ չկա:
Եվ վարագույրը ապակյա դանդաղ իջավ, սեղմվեց բեմի եզրին,
Եվ երգը` գոլորշու նման, հպվեց նրան, դարձավ կաթիլ:
Օրերը լուռ, օրերը ցուրտ, օրերը լերկ, օրերը անիմաստ,
Օրերը նեղ, օրերը խենթ, օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած:
Օրեր հարբած, օրեր տարված, օրեր կարոտ, օրեր օտարացած,
Օրեր լարված աղեղի պես, օրեր աղոթք, կամ անեծքի տրված:
Հազար-հազար դեմքերի մեջ տեսնում եմ քո աչքերը ես միայն:
Ինչո՞ւ է բեմը լուսավոր, իսկ դահլիճի շարքերը աննշմար:
Մի տող, մի տուն, մի երգ` ոչինչ սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովետև, խենթի նման իրականում եմ միշտ սիրել:
Իբրև երազ, իբրև կարոտ, իբրև հրաշք կապույտ երկինք,
Դու մարդկային ոգու տաղանդ, դու չես ժպտում ամեն մեկին:
Հազար երգերի մեջ տանջված, գրքերի մեջ ճզմվաց թիթեռ,
Երեք տառից է բաղկացած հրաշքը, որը կոչվում է սեր:
Նա է` որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին
Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային:
Լույսն է սիրո քեզ ուղեկցում, ամեն վարկյան ռազմի դաշտում,
Սերն է` որ մեզ գուցե փրկի, կամ էլ կորցնի անապատում:
Սերն է` միակ տերն ու արքան, մնացածը` ունայնություն:
Նա է իմաստը այս կյանքի, որ մեկ անգամ է շնորհվում:
Օրերը նենգ, օրերը բութ, օրերը ստոր և անիծված,
Եվ սառուցե այս ամրոցում, նրա կրակը չի մարած:
Օրեր կորուստ, օրեր նվեր, օրեր աղոթք, օրեր առանց «Հայր մեր»,
Օրեր հրաշք, օրեր պարապ, օրեր երկար-երկար սատկած ձմեռ:
Օրեր նոր երգ, օրեր ոչինչ, օրեր ընկեր, օրեր նոր թշնամի,
Օրեր կնունք, օրեր ծնունդ, ի՞նչպես ջնջեմ օրերը կորուստի:
Կավի նման, ափերի մեջ, ինձ ճմռում է բեմը այս հսկա:
Ձայնը կախվեց առաստաղից, արձագանքի համար, այլևս, սիրտ չկա:
Օրերը նենգ, օրերը ստոր, օրեր վերելք, օրեր դավաճանած,
Օրեր հազար տագնապների, սակայն երբեք-երբեք ծնկի չեկած:
Խոսք և երաժշտ.` ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆԻ