Դու ուզում էիր քայլել ինձ հետ,
Ես ասացի պաղ՝ << Մնաք բարով >>.
Ու սրտակտուր դու դարձար ետ,
Ես թեքվեցի իմ ճանապարհով:
Բայց ինչու՞. չէ՞ որ լավ էր քայլել
Ու մեկտեղ զգալ կյանք ու գարուն,
Մեր Աբովյանով բարձրանալ վեր
Դեպի Նորքե՜րը, դեպի հեռու՛ն:
Էլ ինչու՞ կյանքին, բախտին, սիրուն
Ես ասացի պաղ՝ << Մնաք բարով >>.
Ա՛խ, առանց այն էլ նրանք մնում,
Իսկ ես անցնու՜մ եմ այս աշխարհով...
Ս. Կապուտիկյան