Регистрация   Обратная связь   RSS
 

«    Июль 2026    »
ПнВтСрЧтПтСбВс
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Hovhannes Shiraz Paruyr Sevak Siamanto Silva Kaputikyan Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Нерсес Шнорали Ованес Туманян Паруйр Севак Рассказы Сиаманто Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Ներսես Շնորհալի Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

Ես չգիտեմ՝ սիրու՞մ եմ ես:

Ես չգիտեմ՝ սիրու՞մ եմ ես:

         Ա՜խ, այդպես չէ՜ սիրտը սիրում,

Ինչպե՞ս ասեմ սիրում եմ քեզ,

        երբ չես գերում, երբ չես այրում:

 

Բայց դե լա՜վ է զգալ, որ ինձ,

        լուռ ու խորունկ սիրում ես դու.

Որ աշխարհում՝ ու՛մ էլ գտնես,

        ինձ դեռ փնտրում, փնտրու՜մ ես դու:

 

Որ դահլիճում, ու՜ր էլ նստեմ,

        ամեն ծայրից տեսնում ես ի՜նձ,

Որ մարդաշատ խմբերի մեջ

        ով էլ խոսի, լսում ես ի՜նձ:

 

Որ փողոցում հանդիպելիս

        հեռվից հեռու ի՜նձ ես թեքվում:

Անցնում եմ ես, ու փողոցը

        հայացքովդ է ասես լցվում:

 

Այդպես աստղոդ երեկոյին

        երկինք չենք էլ նայում թեև,

Բայց ամեն պահ շունչն աստղերի

        զգու՜մ ենք մեր գլխավերև...

 

 

Ս. Կապուտիկյան

 


Теги: Սիլվա Կապուտիկյան армянские стихи армянские стихи на армянском языке


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.