Ես նրան տեսա իր մոլեգնության գերագույն պահին.
Հևիհև ռիտմից դեմքը փոխված եր - այլայլված, դեղնած.
Ականջը դոփող եղանակի տակ մի անմարդկային
Ծըռմըռվում էր նա:
Իսկ երբ ցավագար պատեֆոնն արդեն մարեց շընչաբեկ,
Դեռ քրտնաթաթախ երգապնակը ես ձերքս առա,
Երգապնակը... Նրա երեսին տնաբույս մի ձերք
Խև րոք-ն-րոլլի ձայնագրություն եր կպցրել բարակ:
Տաղանդի տակից մեր գրերն եին մանրիկ երևում,
Մեր երգն եր այնտեղ - "Էրվում եմ, Էրվում"...
Մթնեցին ասես աչքերս հանկարծ,
Սեղմվեց հոգիս վիրավորանքից, զայրույթից, ցավից,
Թվաց, որ այստեղ, այս սենյակներում
Իմ Կոմիտասը - հրից ու սրիծ հազիվ փրկված
Մի երրորդ անգամ մեռնում ե ցավից...
Դ՛ու, երիտասարդ,
Դու, որ նշաձև սև աչկեր ունես և ունքեր կեռման,
Որ գեղեցիկ ես Արայի նման,
Խորհել ես արդյոք, թե ինչքան էր պետք քո հին հայրերին
Զոհաբերություն, ոգի և գորով,
Որ մեր այդ երգը - Գողթան գուսանի դողդոջ շուրթերից
Դժվար դարերի թոհուբոհերին
Թոկար ու հասներ ճարտարարվեստի դարին այս նորոգ
ՈՒ դարնար խոսուն մի երգապընակ...
Եվ հիմա, հիմա դու հեշտ ու հանգիստ, անտարբեր սրտով
Խեղդել ես նրան ցելուլոիդի լպրծուն շերտով,
Տրորել խենել այդ երաժշտության սմբակների տակ...
Ոչ, կանգնիր, կանգնիր,
Մի թողնիր, որ մեղք այդ ալիքներ կեսգիշերային -
Օվկիանոսների այն ափից եկած,
Քեզ - քաշած իրենց ալեպտույտում - պոկեն քո ծառից,
Եվ դու - ճյուղի պես մի հողմահալած -
Անտուն, անարմատ հացես աշխարհով,
Չորանաս, ընկնես հերու մի հողում:
Մի թողնիր, որ այն, ինչ որ դարերում
Թշնամին անել ջարդով ու սրով,
Առվի խոսքերի փաղաքուշ փայլով,
Ժըպիտով սիրուն,
Երգով, համբույրով ու գուրգուրելով...
Պոկիր, շուտ պոկիր երգապնակից
Կրակե շապիկն այդ կանաչավուն.
Լըսում ես, օտար ըաղանթի տակից
Հարազատ մի ձայն կանչում ե ծավով,--
"Էրվում եմ, Էրվում"...
Սիլվա Կապուտիկյան