Հայոց վիշտը`անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ
Ու մերթ հոգնած սուզվում,իջնում
Դեպի խորքերն անհատակ:
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Հովհաննես Թումանյան