Երազիս մեջ ես ինձ տեսա քո աչքերով,
Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի:
Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,
Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի:
Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ,
Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ
Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ,
Թե ես ինչպես համբերեցի երազիս մեջ:
Երազիս մեջ համբերեցի: Բայց արթնացա
Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել...
Ես մեկն էի, ինչպես է, որ երկու դարձա.
Միտք եմ անում... ոուչեմ կարոխ լուսաբանել:
Համո Սահյան