Քակե' մազիդ խուրձը ոսկի օձերու
Որ պլլվին պարանոցիդ ձյունեղեն,
Ուսիդ, մեջքիդ փաթթվելով քեզ նեղեն
Միսիդ վրա իբրև քողք մը բոցերու:
Մերկ, խրոխտ, շքեղ օթոցիդ վրա պառկե՛ դուն
Սև մետաքսե գուլպաներըդ պահելով,
Երազներ հյուսե՛, քնացիր դեմս անվրդով,
Ես ըսպասեմ այսահարի պես արթուն:
Կեցի՛ր այդպես, որ իմ հոգվույս մեջ տըպեմ
Ձայտքը, էջքը, թավալումը գիծերուդ,
Հիշեմ տեղվանքն հոս հոն ցրված բիծերուդ,
Ինքզինքըս անով խաբեմ, խաբխըբեմ:
Գրիգոր Զոհրապ