Ա՜խ, այս Մասիսը՛…
Որից փափկո՜ւմ են սրտերը բոլոր,
Երբ ինքը … քա՛ր է.
Որ ջերմացնո՜ւմ է սրտերը մոլոր,
Երբ ինքը … սա՛ռն է.
Որ աշխարհներից հեռավո՜ր–հեռո՜ւ,
Բոլոր հայերին այստե՛ղ է բերում,
Երբ ինքն … այստե՜ղ չէ…
Միաբանության քարո՜զ է կարդում
Աշխարհում ցրված հայերին անտուն,–
Երբ որ … կիսվա՜ծ է.
Որ, մե՜ծ սիրո պես,
Ոչ հեռանո՛ւմ է,
Ոչ էլ գալի՜ս է…
Ա՜խ, այս Մասի՛սը։
Գևորգ Էմին