Այս հո՛ղը, այս Երկիր Նաիրի՛ն,
Որ դարեր տանջվա՛ծ է եղել.
Որ հազիվ մի քանի տարի,
Մոռացե՜լ էր կռիվ ու եղեռն.
Մեր փոքրի՛կ, հանճարե՜ղ այս հողը
Անդունդի առա՛ջ է կրկին.
- Պաշտպանի՛ր անցյալի կոթողը,
ալիքը կերտողին փրկի՛ր:
Այս հո՛ղը, որ և հի՛ն, և նո՛ր է,
Մանու՜կ է Միության գրկում,
- Պաշտպանի՛ր քո կրծքով դու մորը,
Որ ապրի մանուկը քնքուշ:
Մեր հի՛ն, բայց նորածի՛ն այս հողը
Մեռա՛ծ է՝ առանց մոր գրկի.
-Բարձրացի՛ր, ավազակն ու գողը
Մտել են մեր հո՛ղը կրկին...
Գևորգ Էմին