Է՛յ դու, ջահել, հպարտ հասակ,
Թռար ոսկի աստղի պես.
Քեզ հետ տարար երգեր ու սեր,
Տարար գարունն իմ սրտես:
Քար կը սեղմեմ սրտիս հիմա,
Կելնեմ սարերը լալու,-
Ա՛խ, լաց` ինչքա՜ն, ինչքա՜ն կուզես.
Անցածն էլ ետ չի գալու...
Խոսք.` Ավ.Իսահակյանի,
երաժշտ.` Ե. Սարդարյանի