Регистрация   Обратная связь   RSS
 

«    Сентябрь 2026    »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Нерсес Шнорали Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ՍԵՐՍ ՎԱՆՔՈւՄ ՏԱԹԵՎԻ

Սերս վանքում Տաթևի մոմեր վառած կաղոթեր,

Մոտեցա որ համբուրեմ, ասաց տղա, ամոթ է,

Ասի երդվիր, քո սերն եմ, սրբի դուռը անարատ,

Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:

 

Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են:

Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:

 

Վանքի վառվող մոմերը շլացրին ինձ մի պահ,

Սրտիս խոսքը չավարտած, նայեմ տեսնեմ նա չկա:

Ասի աստված փառքդ շատ, էս ինչ հրաշք երազ էր,

Չլինի թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր:

 

Նորեն տեսա հանդեսում սրբուհուն իմ երազի,

Ասի բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին:

Ասես սիրտն ինձ նվիրեց, երբ աչքով սեր խոստացավ

Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց հեռացավ:

 

Նա իր զմրուխտ թևերով բարձրունքները ինձ տարավ,

Ասաց, դու լավ կերգես, թե մնաս սիրուս ծարավ:

Գուսան Աշոտ քո յարի սուրբ մաղթանքը կատարվեց,

Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես:

 

Գուսան Աշոտ


Теги: тексты армянских песен


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.