Աստղը շողաց մով գիշերվա,
Շողն ընկավ մազերիդ,
Պարն սկսվեց,
իսկ ես գերված քեզ եմ նայում, նազելիս:
-Ախ, պարի...
Սև աչերով աղջիկ,
Մի վառիր անհույս սիրով,
աղջիկ
-Ախ, պարի...
Դափնե ձեռքիս, այ աղջիկ
Չի մարի թափը երգիս, հայ աղջիկ:
Դու սևաչյա հայ աշխարհի,
Ես էլ երգիչ սիրահար.
Սերդ թեկուզ սիրտս վառի,
Ես պիտ երգեմ քեզ համար:
-Ախ, պարիր...
Չեմ վախենում սև աչերից.
Իմն էլ են սև, ահ րունեմ,
Շատ եմ վառվել ես քո ձեռից,
Բայց կտեսնես` մահ չունեմ:
-Ախ, պարիր...
Խոսք` Հ. Ղուկասյանի
Երաժշտ.` Արտեմի Այվազյանի