Регистрация   Обратная связь   RSS
 

«    Октябрь 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Hovhannes Shiraz Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Silva Kaputikyan Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Нерсес Шнорали Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

Ափսոսանքի երգ

 Ինչու՞ իջար, ինչու՞ իջար քո գահերի՜ց, քո բարձրերի՜ց,

Ինչու՞ ի՛նձ էլ վար բերեցիր սիրո երազ երկինքներից:

 

Շուրջս գարուն, շուրջս բուրում ու զարթնում են սիրտ ու աշխարհ,

Ես ու՞մ սիրով սիրց բանամ, սիրց բանամ ես ու՞մ համար,

Ու՞մ թախիծը անու՜շ, անու՜շ իջնի ճամփիս և իմ հոգուն,

Ու՞մ կարոտի արցունքն աչքիս՝ փողոցներով շրջեմ անքուն:

 

Երբ սիրահարը շրջմոլիկ երգով անցնի մեր փողոցով,

Իր երգի մեջ ես ու՞մ հիշեմ ու մոխրանամ ես ու՞մ բոցով,

Ու երբ խայտան շուրջս ջահել աղջիկները բուրումնալից,

Էլ ու՞մ համար սիրց դողա ու կսկծա խանդի ցավից...

 

Օրերի մեջ միօրինակ , որ գալիս են իրենց հունով,

Ու՞մ անունով օրս բանամ, օրս լցնեմ ու՞մ անունով.

Ու՞մ սպասեմ՝ սիրց ձայնի՝ առավոտից մինչ իրիկուն,

Ու՞մ կարոտով անքուն մնամ, ու՞մ երազով մտնեմ ես քուն:

 

Ինչու՞ իջար, ինչու՞ իջար քո գահերի՜ց, քո բարձրերի՜ց,

Ինչու՞ ի՛նձ էլ վար բերեցիր երկինքների՜ց, երկինքների՜ց..

 

 

Ս. Կապուտիկյան


Теги: Սիլվա Կապուտիկյան армянские стихи армянские стихи на армянском языке


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.