Регистрация   Обратная связь   RSS
 

«    Сентябрь 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Сиаманто Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ԱՐԱԳԻԼԸ

1

Արագիլն եմ,

Արագիլն եմ,

Ես գարունի օրագիրն եմ,

Առաջին Գ նրա գիրն եմ,

Որ գրում եմ ինքս ինձնով,

Երբ կանգնում եմ իմ մի ոտիս

Ու մի թևով բռնում գոտիս։

2

Արագիլն եմ, Արագիլն եմ,

Ես սպիտակ-սպիտակ եմ,

Բայց գարունի սևագիրն եմ։

Երբ ձեզ մոտ եմ՝ մի թռչուն եմ,

Որ գարուն է միշտ ձեզ բերում։

Երբ ձեզ մոտ չեմ՝ թևեր չունեմ

Ու թռչում եմ ես ամպերում։

Երբ ձեզ մոտ չեմ՝ ճիշտ ձեզ պես էլ

Երկու ձեռքով մարդ եմ ես էլ։

Աշխատում եմ ամբողջ աշուն,

Ձեզնից էլ շատ, ձեզնից էլ շուտ,

Աշխատում եմ ամբողջ ձմեռ...

Ձեր գործից շատ է գործը մեր

Ու մեր բեռը՝ այնքա՛ն ծանր,

Որ թվում է ձերը մանր։

Երբ հասնում է գարունը տաք,

Արեգակն է վերից շողում,

Ու բացվում է սառույցը փակ,

Քիչ է մնում փափկած հողում

Խրվենք գնանք մինչև հատակ։

Դրա համար առնում թևեր,

Հողից պոկվում, թռչում ենք վեր,

Ու գալիս ենք աշխարհը ձեր,

Ուր ձեր բեռը թեթև է դեռ,

Եվ ձեր բեռան ծանրության տակ

Դեռ չենք գնում դեպի հատակ։

3

Արագիլն եմ,

Արագիլն եմ,

Ձեր փրկության հեռագիրն եմ։

Դուք մի՛ հարցրեք սրան-նրան,

Թե ինչո՞ւ եմ ես միշտ կանգնում

Ոչ թե երկու ոտի վրա,

Այլ՝ մի ոտի։

Ով չգիտի

Թող հիմա նա

Լավ իմանա.

Ես կանգնում եմ միշտ մի ոտի,

Որ դրանով թեթևանա

Ձեր աշխարհի ծանր բեռը,

Որ ձեր հողն էլ, ինչպես մերը,

Շատ չփափկի ձեր բեռան տակ։

Ու չխրվեք մինչև հատակ

Կամ ստիպված առնեք թևեր,

Ձեր հին բույնը թողնեք ավեր...

Արագիլն եմ,

Արագիլն եմ,

Իմ աշխարհի տարագիրն եմ...

 

Պարույր Սևակ


Теги: армянские стихи армянские стихи на армянском языке Պարույր Սևակ Паруйр Севак Paruyr Sevak


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.