Регистрация   Обратная связь   RSS
 

«    Апрель 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Hovhannes Shiraz Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Silva Kaputikyan Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Нерсес Шнорали Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ԳԱՐՆԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈՏԸ

Հարկավոր չէ՜,- ասում եմ ես ինքես ինձ,

Ասում եմ ես մտքիս մեջ

Ու մեկ-մեկ էլ՝ գժի նման՝ բարձրաձայն:

Հարկավոր չէ՜ այս նոր սերը ո՜չ մեկիս՝

Ո՜չ քեզ, ո՜չ ինձ:

Ո՜չ մեկիս...

 

Բայց ակամա դերասանից (հասկանու՞մ ես, ակամա՜),

Հա՜, ակամա դերասանից ո՞վ կա դժբախտ առավել...

Եվ կույր ձեռքս

կույրին հատուկ խարխափումով ու դողով

Հեռվից-հեռու ձեռքդ, մեջքդ կամ աչքերդ է որոնում

Եվ մոլեգին շոշափումով կարծես նրանց վրայից

Ջնջում է իմ "հարկավոր չէ" -ն տառ առ տառ...

 

Վա՜յ քեզ թշվա՜ռ երջանկություն,

Տանջանքի հո՜ղը գլխիդ:

Մի՞թե նրա չափ էլ չկաս, որ չտանջես ինքդ քեզ,

Որ մոռանաս "միթե" -ները,

"Չէ որ"-ները քո երկսայր

Եվ անձնատուր լինես ինքըդ քո ընթացքին

Գարնան պես:

 

Իսկ գարո՜նը...

Արձակվում է ճամփաների պաղն արդեն:

Կպչուն ցեխն է հովեր առնում իշխելու:

Եվ ձների մարմնի վրա վտակները հալոցքի

Իրենց հունով բաց են անում նորանոր

Երակներ ու զարկերակներ սև ու տաք.

Սկսվում է մի նոր գարուն անհատա՜կ ու անհատա՜կ՝

Երազի մեջ մեզ պատահող անկումի՜ պես անհատակ...

 

Ինչքա՜ն կուզես "հարկավոր չէ՜" գոռգոռա.

Ինչքա՜ն կուզե թող ուղեղըդ երկմտանքի սև ջերմից

Ձյան պես հալվի,

Դառնա պաղած թանապուր.

Ինչքա՜ն կուզես խաչ դիր վրադ

Քո սեփական արյունով,-

Միևնո՜ւյնն է.

"Հարկավոր չէ՜"-ն իր իսկ կամքին հակառակ,

Ինքն իրենից թաքուն անգամ՝

Ի վերջո

Վերափոխվում ու դառնում է "ի՜նչ ուզում է թող լինի",

Որովհետև... մարդե մա՜րդ է, ո՛չ թե քայլող գաղափար...

Որովհետև... "չէ որ"-ները նո՛յնպես քնել են ուզում...

Որովհետև... ինքդ գարնան վտանգավոր հոտ ունես...

Որովհետև... ինքս էլ գարնան վտանգավոր այդ հոտից

Միշտ զգում եմ գլխապտույտ,

Որ տևում է ամիսներ...

Որովհետև... պարտվե՞լ, այո՛,

Ումի՜ց կուզես դու պարտվի՛ր,

Սակայնո՛չ թե ինքդ քեզնից.

Ինքդ քեզնից պարտվելով՝

Դու դառնում ես փսոր ծամոն

Կամ ինքնաթափ պատի ծեփ

Եվ ոչ նույնիսկ մի մեքենա,

Գեթ մեքենա՛ խելացի,

Որ կուզեի՛ իրոք դառնալ,

Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,

Եթե բնավ չի՛ ստացվում, ի՞նչ անեմ:

 

Էլ ի՞նչ մնաց, որ ի՜նչ անեմ, սիրելի՛ս:

Մնաց գոռա՜լ, թե երկուսիս՝ ինձ ու քեզ,

"Հարկավոր չէ՛"-ն հարկավոր չէ՛ իսկապես.

Մե՛նք ենք իրար հարկավոր...

 

Պարույր Սևակ


Теги: армянские стихи армянские стихи на армянском языке Պարույր Սևակ


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.