Регистрация   Обратная связь   RSS
 

«    Май 2026    »
ПнВтСрЧтПтСбВс
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Hovhannes Shiraz Nerses Shnorhali Paruyr Sevak Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Ованес Туманян Паруйр Севак Рассказы Сиаманто Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Ներսես Շնորհալի Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ԱՆԾԱՆՈԹՈՒՀՈՒՆ

Ես մտածում եմ.
Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերըստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջին անգամ,
Եվ մի - երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած:

 

Կտեսնեմ նրան
Ու կասեմ «դու»-ով.

 

- Թույլ տուր տամ մի հարց.
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ,
Անվերջ - անդադար ժպտացել:
Ինչո՞ւ:

 

Եվ ի պատասխան ինչ էլ իմանամ,
Ինչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավել ևըս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
- Երկու փոսիկը,
Որ կա երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովով:

 

Ես նոր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագընդի կլոր կողերից
Ծովերը երբեք չեն թափվում ներքև,
Ու չեն դատարկվում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի հատակ…

 

Եվ ի պատասխան ինչ էլ իմանամ,
Ինչ էլ որ ասես`
Ես գոհ կմնամ:
Միայն… միայն թե դու չնկատես,
Որ հանկարծ ես քեզ`
Անծանոթուհուդ,
Դիմել եմ «դու»- ով:

 

Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
- Դե, անունդ ասա…

 

Պարույր Սևակ


Теги: Պարույր Սևակ армянские стихи армянские стихи на армянском языке


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.