Регистрация   Обратная связь   RSS
 

«    Февраль 2025    »
ПнВтСрЧтПтСбВс
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Hovhannes Shiraz Paruyr Sevak Siamanto Silva Kaputikyan Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Нерсес Шнорали Ованес Туманян Паруйр Севак Рассказы Сиаманто Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Ներսես Շնորհալի Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ԳԻՇԵՐՆ ՈՒ ԵՍ

Գիշերն ունի ամեն բանի թույլտվություն:
Իսկ ես չունե՞մ:

… Ու ջնջում եմ
Էլեկտրական լամպագըրի այն խորհուրդը,
Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում»
Փող ունենամ`
Կհասկանամ
Առանց և այդ լամպագըրի…

… Ու բացում եմ
Փակ դռները գիշերային խանութների.
Ընդամենը հարկավոր է ծխելու բան,
Որ կուզեի ինձ վաճառեր
Այն աղջիկը,
Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն,
Որի անունն անհայտ է ինձ,
Որի սիրտը փակ է իմ դեմ`
Ինչպես խանութն այս լեփլեցուն,
Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք,
Ես չգիտեմ
Բայց կուզեի,
Շատ կուզեի,
Որ նա սիրել կարողանար
Նաև… տգեղ տղամարդու…

Գիշերն ունի ամեն բանի թույլտվություն:
Իսկ ես չունե՞մ:

… Եվ ասում եմ այն խոսքերը,
Որ երբևէ չէի կարող ասել կյանքում…

…Բաց եմ անում
Եվ արգելված – հայհոյական բառերն ամեն`
Իրենց թաքուն պոեզիայով,
Որ կուտակվել է դարեդար…

… Ներս եմ մտնում այն դռներից,
Որ միշտ փակ են եղել իմ դեմ
Ու միշտ բաց են նրանց առաջ,
Որոնց եղածն ու չեղածը ես լավ գիտեմ,
Բայց չեմ ասի նաև այսօր,
Այսօր,
Երբ ես կարծես ունեմ թույլտվություն…

Ներս եմ մտնում
Եվ խոսքերիս այն իրավունք եմ ես տալիս,
Որ կինն ունի`
Երբ այդ կինը
Ոչ թե արդեն էլ չի սիրում իր ամուսնուն,
Այլև շատ լավ է հասկացել,
Թե չի սիրում ինչի համար:
Այն կինը, որ գիտի մի բան
Եվ չգիտե ևըս մի բան.
Նա չգիտի,
Որ աշխարհում
Կարելի է ապրել նաև առանց սիրո,
Եվ լավ գիտի,
Որ երբևէ,
Ինչ էլ լինի ու չլինի`
Անկարող է դավաճանել…

Գիշերն ունի ամեն բանի թույլտըվություն:
Իսկ ես չունեմ…

 

Պարույր Սևակ


Теги: Պարույր Սևակ армянские стихи армянские стихи на армянском языке


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.