Ա՜խ, ես երանի
Կայծակ լինեի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից
Ժայթքեի ըմբոստ,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Յույց տայի մարդուն
Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած
Եվ ո՞ւր է Աստված․․․
Հովհաննես Թումանյան
1891