Регистрация   Обратная связь   RSS
 

«    Май 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Ներսես Շնորհալի Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ԱՄՊՐՈՊ

Երկնքում բամբյուն ու բոց,

Երկնքում կայծ ու կռիվ...

Բախվում են խորթ ու խռով

Ամպերը խռիվ-խռիվ։

 

Խրվում են իրար երախ,

Խրտնում են իրար գրկից,

Թռնում են իրար թիկունք,

Բռնում են իրար բկից։

 

Չոքում են իրար կրծքի,

Ճեղքում են իրար ճակատ,

Կտրում են իրար լեզու,

Ջարդում են դաստակ ու մատ։

 

Հոգնում են որոտալուց,

Քրտնում են, ջուր են դառնում,

Փլվում են երկրի վրա,

Ամեն ինչ իրար խառնում։

 

Կարկուտը ուշաթափված

Ընկնում է լեռան բաշին,

Կայծակը բլրին խփում,

Պոկում է գլխի կաշին։

 

Ամպրոպ է խմում քամին,

Հարբում է լիրբը լրիվ,

Հեգնում է, ում պատահի,

Բորբոքում վեճ ու կոիվ։

 

Ծառերը բռնում նրան,

Ասում են,— ինչքա՞ն մրսենք,

Մի ոռնա, ամբարտավան,

Բան ասա, թող բան լսենք։

 

Եվ քամին խոսք է խոսում.

— Ամպրոպ է, ինչքան ջանա,

Արևը քիթը հանի՝

Ամեն ինչ կվերջանա։

 

Համո Սահյան


Теги: Համո Սահյան армянские стихи армянские стихи на армянском языке


  • Группа: Гости
  • ICQ: {icq}
  • Регистрация: --
  • Статус:
  • комментариев
  • публикаций
^
****
Հոգուս թախիծը շռայլ է,
Ծնունդ ունի կարծես Լոռվա,
Այսօր երկինքը մռայլ է,
Փակ ծրար է միտքը օրվա:
Օրորվում են չկամությամբ
Աշնան քամուց ծառերը ծեր,
Անտեր քամին իր գժության
Տարերքի մեջ գժված է դեռ:
Փողոցն այսօր աղմկոտ է,
Սրտիս մոտ է ամեն հնչյուն,
Աշնան քամին մերկ, բոկոտն է,
Թռչկոտում է կորած փոշում:
Ով է Լոռվա ձորում ճչում,
Այսօր մի քիչ ալարկոտ եմ,
Քամին սուտ է երկինք փչում,
Իբրև արդեն մարդամոտ է:
Ամպամած է երկինքն այսօր,
Քամուն գաղտնիք պիտի չտար,
Աշնան գունեղ զգեստը նոր
Քամի թևած մտել էր պար:

 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.