Регистрация   Обратная связь   RSS
 

«    Октябрь 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Hovhannes Shiraz Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Silva Kaputikyan Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Нерсес Шнорали Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ԵՐԳ - ԵՐԳՈՑ

Ես հա՛յ եմ. հին, ինչպես լյա՛ռն այս բիբլիական,

Թա՜ց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,

Իմ սուրբ հո՛ղն է տեսել Նոյն առաջին անգամ,

Բաբելոնյան Բելը՝ սատակել իմ սրից:

 

Իմ մատների հե՛տքն է կրում հնադարյան

Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով անցավ,

Եվ, միացած հողին շաղախով իմ արյան,

Արարատյան դաշտում մեհյանի վե՛մ դարձավ,

 

Սուրբ մեհյանի, որտեղ արեգակից առաջ,

Ես վառեցի հու՜րն իմ ատրուշանում խալդաց,

Երբ Մասիսը ինձ պես դեռ չէ՜ր լսել հառաչ

Եվ ծաղկով ու սոսյաց անտառո՛վ էր պատած:

 

Իմ նահատակ որդոց արյունից է բուսել

Ամեն ծաղիկ ու ծառ, և այս անտա՛ռն անգամ,

Ամեն բլուր՝ քաջի մի շիրի՜մ է լուսե

Եվ կոթողի բեկոր՝ դաշտի ամեն մի քար:

 

Ես հա՛յ եմ. հին, ինչպես լյա՛ռն այս Արարատյան,

Հազար տե՜գ է բախվել իմ վահանին ահեղ,

Փշրե՜լ եմ ես սակայն ամեն սուր ու պատյան

Եվ լեռներիս նման գլուխս վե՛ր պահել:

 

Ամեն դար իմ հոգում մի կնճիռ է պեղել,

Որդիներիս ցրել աշխարհով մեկ արար,

Կտրե՛լ ընձյուղ տվող ամեն ծառ ու եղեգ՝

Արարարատս սուզել հեղեղներում արյան.

 

Բայց հեղեղից փրկված տապանի պես Նոյի,

Արարատից իջած հայրենիքն իմ քարե,

Որբի համառությամբ ես ապրե՜լ եմ նորից,

Արյունս յուղ արած՝ կանթեղներս վառել

 

Եվ, վերստին պանդուխտ որդիներիս գտած,

Աչքերս լիքն արցունք, ինչպես վերքը՝ արնով,

Ավեր բու՜յնս եմ շինել, կռել խոփ ու գութան,

Նոր << Մատյա՜նս >> երկնել՝ նոր Նարեկիս ձայնով...

 

Ես հա՛յ եմ. հին, ինչպես լյա՛ռն այս բիբլիական,

Չէ՜ր դիմանա լեռը տառապանքիս հանդեպ,-

Ի՛նձ է խոցել ամեն բռնակալ ու արքա,

Ամեն ելնող Աթիլլ իմ երկի՜րն է քանդել...

 

Ես, դարերով սովոր կոտորածին, գաղթին,

Ինչպես հավերժ ձյունին գագաթների Մասյաց,

Մի բուռ ցորյան՝ փրկված անցյալի մեծ արտից

Եվ գալիքի բերրի ու խոր հերկին հասած,

 

Դրած հիմքերն անխախտ վերածնված իմ տան,

Սահմաններս փռած Բյուրականից... Լուսին,

Այս դարի նոր երգին խառնած երգս Գողթան,

Գու՜յն ու ձև՜ եմ տալիս իմ դարավոր հույսին...

 

Ես հա՛յ եմ, հին, ինչպես լյա՛ռն այս Արարատյան,

Ես՝ դարերով պանդուխտ իմ հայրենի տնում,

Հայրենական հողում գտած տուն ու ոստան,

Հաղթության ու փառքիս Ոսկեդա՜րն եմ տոնում:

 

Գևորգ Էմին


Теги: Գևորգ Էմին армянские стихи армянские стихи на армянском языке


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.