Регистрация   Обратная связь   RSS
 

«    Май 2026    »
ПнВтСрЧтПтСбВс
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Hovhannes Shiraz Nerses Shnorhali Paruyr Sevak Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Ованес Туманян Паруйр Севак Рассказы Сиаманто Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Ներսես Շնորհալի Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ՍՓՅՈՒՌՔԻ ՏԽՈՒՐ ԲԱՐԵԿԱՄԻՍ

-Ե՜տ հրիր այդ դառը օղին.-

Գիտե՛մ, դժվա՜ր է դա կարի,

Որ ափերը քո սուրբ հողի

Դու չե՜ս տեսնում այսքան տարի.

Բայց, եթե կա վիշտ ու կարիք,

Կա և Բերկրանք, Ճիշտ ու Բարիք.

Ձեռքըդ օղուն մի՛ երկարիր,

       այլ` նկարի՜ր...

 

- Ե՜տ հրիր այդ ձեռքը սիրուն,

Որ քեզ կարող է կործանել,

Թեև նա՛, ում դո՛ւ ես սիրում

Քեզ երա՜զ է թվում անե,

Բայց հավատա՜ քո Նուարդին,

Երկմտանքը սրտից վանի՛ր,

Ի՜նչ Շամիրամ էլ որ խանդի,

Լսո՞ւմ ես ինձ`

    - Երգահանի՜ր...

 

- Ե՜տ տար հաշիշն այդ դառնագին,

Որ քեզ արել է իր գերին,

Գիտեմ, համրա՛նք կա աստղունքին,

Եվ թիվ չկա՜ քո վշտերին.

Բայց վայե՞լ է թոռին Նոյան

Նմանվել խե՜ղճ ջրահեղձի...

Հիշի՛ր Լե՛ռը Ջրհեղեղյան

Եվ, լսո՞ւմ ես,

       - Բանաստեղծի՜ր...

 

Նմանվիր այն ժողովրդի՛ն,

Որ քեզ ճիգով աշխարհ բերել,

Դար ու դարեր, երգը շուրթին,

Մահացե՜լ է, բայց... չի՛ մեռել.

Նրա նման եղիր տոկո՛ւն,

Հենվի՛ր նրա հզոր թևին

Եվ նրա մեծ իղձը հոգում`

Հարատևի՜ր,

                Հարատևի՛ր...

 

Գևորգ Էմին


Теги: Գևորգ Էմին армянские стихи армянские стихи на армянском языке


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.