Դոփո՜ւմ են, դոփո՜ւմ են, դոփո՜ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին. -
Անծա՛յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՛ւմ են, գնո՛ւմ են, գնո՛ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՜ս մեջ հիմա. -
Անհա՛յտ է աշխարհը` անցնում է ու մահ...
Եղիշե Չարենց