Регистрация   Обратная связь   RSS
 

«    Март 2025    »
ПнВтСрЧтПтСбВс
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Hovhannes Shiraz Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Silva Kaputikyan Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Нерсес Шнорали Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,

Ու նարիյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

 

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,

Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,

Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,

Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

 

Ուր է՛լ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,

Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,

Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր-

Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում։

 

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.

Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա.

Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։

 

Եղիշե Չարենց


Теги: Եղիշե Չարենց армянские стихи армянские стихи на армянском языке


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.