Թե' դեպի կյանքը, թե' դեպի մարդիկ,
Շողավոր, պայծառ հավատով զինված
Ես ողջունեցի... և վեհ, գեղեցիկ
Զգացմունքներով սիրտս դղրդաց:
Ես ծունկ չոքեցի ալեկոծ կյանքի
Սեղանի առաջ անվեհեր հոգով
Ոտք դրի ուղին նոր մարգարեի,
Եվ ազատության, վեհության երգով:
Եվ ես գնում եմ նոր, հեռո~ւ ափեր:
Եվ այս կնճիռներն-ճակատիս պսակ,
Անխոս վկա են, որ վիշտ, տանջանքներ
Ես ճաշակել եմ, որպես հաղթանակ...
Ավետիք Իսահակյան