Регистрация   Обратная связь   RSS
 

«    Декабрь 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Сиаманто Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ԱՄԵՆԱՊԻՏԱՆԻ ԲԱՆԸ

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել։ Նա ունեցել է երեք որդի։

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին։

Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

— Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել։ Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս։ Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծի այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարի իմ ժողովուրդը։

— Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին։

— Ահա, տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ։ Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի մի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը։ Այդ շտեմարանը դեռ մնում է դատարկ։

Եվ հիմա, ով ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թո՛ղ նա արժանի լինի գահին։

Առեք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը։

Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս։

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան։

Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ, տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև։

— Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել ՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում։

— Այո, գտել ենք, սիրելի՛ հայր, — պատասխանեցին որդիները։

Եվ հայրն իսկույն վերցրեց որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՜տ ժողովուրդ։

Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն։

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանը, սիրելի՛ որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի։

Եվ մեծ որդին հանեց գրպանից մի բուռ հացահատիկ, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր։ Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել։ Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա։

Այն ժամանակ հայրը կանչեց միջնեկ որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի։

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը։ Առանց հողի հաց չկա. առանց հողի ո՞վ կարող է ապրել։ Շա՜տ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչի՛նչ չգտա։

Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի։

Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շենքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո՝ մոմը։ Բոլորը կարծում էին, թե նա ուզում է մոմի լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը։

— Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես, — անհամբեր ձայնով հարցրեց հայրը։

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսո՛վ միայն։ Շատ թափառեցի, շա՜տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ոչ մի բան չգտա։ Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում։ Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի։

Շա՜տ թափառեցի, շա՜տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը։

— Ապրե՛ս, — գոչեց ուրախացած հայրը, — քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները։

— Ապրած կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը, — գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդն ամբողջ։

 

Ավետիք Իսահակյան


Теги: Рассказы Ավետիք Իսահակյան


  • HRACH

  • 19 февраля 2011 15:52
  • Группа: Гости
  • ICQ: {icq}
  • Регистрация: --
  • Статус:
  • комментариев
  • публикаций
^
OCHEN KLASNI!!!

 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.