Регистрация   Обратная связь   RSS
 

«    Ноябрь 2018    »
ПнВтСрЧтПтСбВс
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan, Daniel Varujan, Exishe Charenc, Grigor Zohrap, Hovhannes Shiraz, Nerses Shnorhali, Paruyr Sevak, Silva Kaputikyan, Vahan Teryan, Xazaros Axayan, Аветик Исаакян, Ваан Терян, Григор Зорап, Даниел Варужан, Егише Чаренц, Нерсес Шнорали, Ованес Туманян, Паруйр Севак, Рассказы, Сиаманто, Хазарос Ахаян, армянские сказки, армянские стихи, армянские стихи на армянском языке, тексты армянских песен, Ավետիք Իսահակյան, Գրիգոր Զոհրապ, Գևորգ Էմին, Դանիել Վարուժան, Եղիշե Չարենց, Համո Սահյան, Հովհաննես Թումանյան, Հովհաննես Շիրազ, Ղազարոս Աղայան, Պարույր Սևակ, Ռաֆայել Պատկանյան, Սիամանթո, Սիլվա Կապուտիկյան, Վահան Տերյան

Показать все теги

ԵՐԵՎԱՆԻ ՀԻՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Մեր պանթեոնը փոքր է ու տխուր,

Իրար հավաքած մի քանի շիրիմ.

Օ, մեծ մահերով հարուստ ժողովուրդ,

Ո՞Ւր են քո որդոց շիրիմները հին:

Դարեր՝ անոստան ու անհայրենիք,

Քո որդիներին մեծագործ ու զոհ

Ապրելիս՝ չեղա՜վ հայրենի տանիք,

Մեռնելիս՝ չեղա՜վ հայրենական հող.

ՈՒ հիմա օտար շիրմատներում

Որբ ու մամռոտած հանգչում են նրանք,

Մեկը՝ Սենայի ափերին հեռու,

Մեկն՝ ամերիկյան խուլ երկնքի տակ.

Եվ քանի՜ մեծեր, օ, անլուր օրհաս,

Սրահար ընկան անապատի մեջ,

Շիրմի փոխարեն՝ տատասկ ու ավազ

Եվ ապրողներիս մորմո՜քը անվերջ...

Մեր պանթեո՜նը. նա խուռն ու անշուք

Աշխարհովը մեկ փռված է լռին.

Օրհնա՜նք ու արցունք, օրհնա՜նք ու արցունք

Հեռո՜ւ, հեռավոր մեր շիրիմներին...

 

Սիլվա Կապուտիկյան


Теги: армянские стихи на армянском языке, Силва Капутикян, Silva Kaputikyan, Սիլվա Կապուտիկյան

 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru
2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.