Регистрация   Обратная связь   RSS
 

«    Апрель 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Сиаманто Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ՎԱՐԴԵՐԻ ՄԵՋ, ԴԱՐԴԵՐԻ ՄԵՋ

Յար քեզանից հզոր չկա,

Սիրո վառման մարտերի մեջ,

Ով որ տեսնի ուշքը կերթա,

Դու լալ ու զառ դարդերի մեջ։

Զարդերի մեջ, վարդերի մեջ,

Սիրտս թողիր դարդերի մեջ։

 

Երբ տեսնում եմ քեզ խնդալիս,

Ես տխրում եմ արյուն լալիս,

Արտույտ դառել ման ես գալիս,

Գարնան կանաչ արտերի մեջ։

Արտերի մեջ, վարդերի մեջ,

Սիրտս թողիր դարդերի մեջ։

 

Մայր արևին դու չես զիջել,

Դեմքիդ ծիծաղ է կարկաչել,

Կարծես գարնան շաղն է իջել,

Խաս կակաչի ալ թերի մեջ։

Ալ թերի մեջ, վարդերի մեջ,

Սիրտս թողիր դարդերի մեջ։

 

Հավաս երգչիդ վառ սերն է ծով,

Նման գարնան արտերի մով,

Արի ման գանք զով գիշերով,

Մեր ծաղկաշատ հանդերի մեջ։

Հանդերի մեջ, վարդերի մեջ,

Սիրտս թողիր դարդերի մեջ։

 

Գուսան Հավասի


Теги: тексты армянских песен


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.