Регистрация   Обратная связь   RSS
 

«    Март 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Сиаманто Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ

 

Բաբելացվոց գետերու մոտ

Մենք հարենյաց կողբայինք սուգ,

Եւ Սիովնը միտ բերելով,

Կըթափեինք դառն արցունք:

Պանդուխտ երկրի ուռիներեն

Մեր քնարները` լուռ ու մունջ

Մենք կախեցինք, եւ զեփյուռեն

Հնչեն լարերն դառն մրմունջ:

 

Մեր գերիչքը կարեկցաբար

Ասում էին ստիպելով.

Մեզ Սիովնի' երգեք երգեր,

Մի' վրդովեք մեզ ձեր լալով:

 

Տիրոջ երգն ինչպե±ս երգենք

Օտար երկրի կամարի տակ,

Օտար երկրում ինչպե±ս պատմենք

Մենք Սիովնի սուրբ հիշատակ:

 

Երուսաղե'մ, Երուսաղե'մ,

Եհովայի ով սուրբ տաճար,

Իմ աջ ձեռքս թող չորանա',

Երբ մոռանամ քո սերն անճառ:

 

Երբ չհիշեմ քեզ մի րոպե,

Թող իմ լեզուս փակչի քիմքիս,

Եւ հավիտյան թող մունջ մնամ,

Երբ քեզ համար չտամ հոգիս:

 

Երբ, տե'ր, Սալիմե կխնդրես վրեժ,

Հիշե Եդովմի անգութ զավակներ,

Որք ասում էին` “փլուցե'ք դորան,

Փլուցեք դորա հիմն ու հատակներ”:

 

Ով Բաբելոնի դստրիկ թշվառ,

Քանի դառնությանց մեզ եղար պատճառ:

Երանի նրան, որ պատիժ արդար`

Քո չարիքներին փոխարեն կտար:

 

Երանի նրան, որ քո զավակներ

Յուր վրեժխնդիր ձեռքովն անխնա`

Կառներ մոր գրկեն, լալով, ճչալով,

Կառներ, կզարկեր քարերու վերա:

 

Րաֆֆի


Теги: армянские стихи армянские стихи на армянском языке Րաֆֆի


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.