Регистрация   Обратная связь   RSS
 

«    Апрель 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Hovhannes Shiraz Paruyr Sevak Silva Kaputikyan Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Нерсес Шнорали Ованес Туманян Паруйр Севак Рассказы Сиаманто Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Ներսես Շնորհալի Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

Գովերգում եմ

Գովերգում եմ այն խարույկը, որ բնավ չի մտահոգվում,

Թե իր մահն է իր իսկ բոցը:

Գովերգում եմ ես այն մորը,

Որը ծնում և չի հոգում,

Թե ուր պիտի տեցավորի առանց այն էլ նեղ սենյակում

Նորածընի օրորոցը:

Գովերգում եմ ես այն օրը,

Որը գալիս ու տալիս է,

Ինչ երազել- տենչացել են ձիգ տարիներ:

Գովերգում եմ ես այն նորը,

Որը ոչ ոք չի հորինել...

 

 

Գովերգում եմ ես այն լավը,

Որ մեռնում է նրա մասին չցավելուց,

Եվ այն ցավը,

Որ ծնվում է շատ սիրելուց.

Եվ այն սերը, որ ոչ կույր է,

Ոչ էլ դիտմամբ` ակնոցավոր.

Գովերգում եմ և այն լուսե գաղափարը,

Որ չի դառնում նեղ կաղապար.

Այն կասկածը, որ ծնվում է հեգնող ցավով,

Հետո դառնում մի անկասկած ճշմարտություն

Ու բաց անում նոր ճանապարհ...

Գովերգում եմ այն երաշտը, որ մղում է ջրանցք շինել,

Այն ջրանցքը, որ չի շինվում արյան գնով,

Այն արյունը, որ թափվելուց զուր չի թափվում,

Այն թափվելը, որ վերստին հավաքելու հնար ունի,

Այն հնարը, որ չի խաբում,

Այն խաբելը, որ մղում է չեղած ճիշտը որոնելու,

Որոնումը, որ ի վերջո չի հասցնում մոլորումի,

Մոլորումը, որ ակամա վերջանում է մի նոր գյուտով...

...Եվ վերջապես, գովերգում եմ գովերգումը:

Թող բան լինի գովերգելու...

 

Պարույր Սևակ


Теги: армянские стихи армянские стихи на армянском языке Paruyr Sevak Паруйр Севак Պարույր Սևակ


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.