Регистрация   Обратная связь   RSS
 

«    Март 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Сиаманто Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

Բարեւ

- Բա՛րեւ,

- Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝

Կնքված անձնագիր ցույց տալու նման,

Կենսագրություն պատմելու նման,

Կամ հարցաթերթիկ լրացնելու պես։

Եվ կուզենայի՜,

Շա՜տ կուզենայի,

Որ այս բառն իրոք դառնար անձնագիր

Աշխարհո՛ւմ համայն,

Ամենքի՛ համար։

Եվ կուզենայի՜,

Շա՜տ կուզենայի,

Որ նմանապես այս բառը լիներ

Նոր եւ իրական մի "Բացվի՛ր, Սեզա՜մ"։

- Բա՛րեւ,

- Ասեիր գնացքին,

Նավին Կամ օդանավին,

Ու ներս մտնեիր.

"Բարեւ"-ըդ իբրեւ տոմսակ ընդունվեր։

- Բա՛րեւ,- Ասեիր կնոջն անծանոթ,

Ու նա քեզ սիրեր հենց նո՛ւյն վայրկյանին

Կամ ներումնահայց ժպիտով ասեր,

Թե բարեւե՜լ են քեզանից առաջ։

- Բա՛րեւ,- Ասեիր, եւ պարզ երկինքը

Իսկո՛ւյն անձրեւեր, եթե պետք է դա։

- Բա՛րեւ,

- Ասեիր լռակյաց հողին,

Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր։

- Բա՛րեւ,

- Ասեիր մահի՛ն էլ անգամ,

Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով՝

Ինքը շտապե՛լ,

Շա՜տ է շտապել...

- Բա՛րեւ-ը դառնար իրական ու նոր մի... "Բացվի՛ր, Սեզա՜մ"։

Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր

- Բա՜րեւ,

- Նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին

Խաղալիք դառնար մեր մանկան համար

Եվ մի այնպիսի՛ կարգին խաղալիք,

Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում։

Այսպես էլ՝ օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար,

Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների,

Կախարան դառնար եղջերուն վայրի,

Եվ փոթորիկը՝ բեմի պարախումբ,

Մարդն էլ՝ Մա՜րդ իրոք...

Անկարելի բան աշխարհում չկա՛,

Եթե աշխարհում իշխում է բարին,

Որ մեր բերանում դարձել է

- Բա՛րեւ.

- Ուրեմն՝ անձնագիր ցույց տալու նման,

Կենսագրություն պատմելու նման

Կամ հարցաթերթիկ լրացնելու պես՝ - Բա՛րեւ,

- Քե՛զ Ու Ձե՛զ

Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ։

Թո՛ղ անկարելին դառնա կարելի

Աշխարհո՛ւմ համայն,

Ամենքի՛ս համար,

Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,

Դառնա կարելի մե՛կ բառով՝

- Բա՛րեւ...

 

Պարույր Սևակ


Теги: армянские стихи армянские стихи на армянском языке Պարույր Սևակ Paruyr Sevak Паруйр Севак


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.