Регистрация   Обратная связь   RSS
 

«    Февраль 2018    »
ПнВтСрЧтПтСбВс
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan, Daniel Varujan, Exishe Charenc, Grigor Zohrap, Paruyr Sevak, Siamanto, Vahan Teryan, Xazaros Axayan, Аветик Исаакян, Ваан Терян, Григор Зорап, Даниел Варужан, Егише Чаренц, Ованес Туманян, Ованес Шираз, Паруйр Севак, Рассказы, Сиаманто, Силва Капутикян, Хазарос Ахаян, армянские сказки, армянские стихи, армянские стихи на армянском языке, тексты армянских песен, Ավետիք Իսահակյան, Գրիգոր Զոհրապ, Գևորգ Էմին, Դանիել Վարուժան, Եղիշե Չարենց, Համո Սահյան, Հովհաննես Թումանյան, Հովհաննես Շիրազ, Ղազարոս Աղայան, Ներսես Շնորհալի, Պարույր Սևակ, Ռաֆայել Պատկանյան, Սիամանթո, Սիլվա Կապուտիկյան, Վահան Տերյան

Показать все теги

ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ

Զեղուն աւիշն հողերուն տակ պայթեցուց

Սերմերն ։ Արտերս այս գիշեր

Կանանչցեր են լուսընկային տակ գարնան…

- Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր ,

Քըրտինքիս ցօղը վըրան ։

 

Կատաղօրէ՜ն , կատաղօրէ՜ն յորդեր են

Տե՛ս , ցորեններն աղարծի ։

Դաշտերն հագեր են զմրուխտէ պատմուճան…

- Քոյրի՛կ, ծիլ մը բեր ինծի ,

Եզիս շողիքը վըրան ։

 

Կը փողփողին արտավարէ արտավար

Կարծես կանանչ մոմիկներ ։

Ամէն ընձիւղ մարգրիտ մ ' ունի իր բերանն…

- Հօտա՛ղ , ինծի ծիլ մը բեր ,

Արեւուն շողը վըրան ։

 

Կը զարդարէ ամայութիւնը հողին

Մատղաշ ծաղի՛կը հացի .

Կանանչին մէջ կոշտերը թուխ կը լողան…

- Հարսնո՛ւկ , ծիլ մը բեր ինծի ,

Մատերուդ բոյրը վըրան ։

 

Ծիլ արտերուս մէջն է ծըլեր նըշենիս ,

Հոն միսմինա՜կը ծաղկեր…

- Մայրի՛կ, քոյրի՛կ, հօտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,

Բերէք անկէ ծաղիկներ ,

Բերէք վարդգոյն ծաղիկներ ,

Հընձուորին յո՜յսը վըրան ։

 

Դանիել Վարուժան


Теги: армянские стихи на армянском языке, Даниел Варужан, Daniel Varujan, Դանիել Վարուժան

 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru
2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.